Հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ երկրի զինված ուժերը դեռ բազմիցս կուրախացնեն իրենց հաջողություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Հուսով եմ, որ մեր մարտիկները դեռ բազմիցս կուրախացնեն մարտական աշխատանքի արդյունքներով», — ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր հունվարի 12-ի երեկոյան Սոլեդարի ազատագրման գործողության ավարտի մասին: Քաղաքը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակման համար։ Ինչպես նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, այդ բնակավայրի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը թույլ կտա արգելափակել թշնամու զորքերը և փակել Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները դեպի Արտյոմովսկ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 324-րդ օրը։