Հակառուսական ակցիա է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ

Մի քանի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման երթ են անցկացնելու Գյումրիի փողոցներում ու հեռացան ռազմաբազայի մոտից։
Sputnik
«Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ։ Ի դեպ, ռազմաբազայի շուրջը բազմաթիվ ոստիկաններ շղթա էին կազմել։
Մինչ այդ ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա ավտոերթով շարժվել դեպի ռազմաբազա։
Ոստիկանները Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ
Նախաձեռնողները նշել են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից՝ կատարել իրենց պարտավորությունը։
Մի քանի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման երթ են անցկացնելու Գյումրիի փողոցներում ու հեռացան ռազմաբազայի մոտից։
1 / 4

Բողոքի ակցիա Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ

2 / 4

Բողոքի ակցիա Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ

3 / 4

Բողոքի ակցիա Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ

4 / 4

Բողոքի ակցիա Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ

Հավելենք, որ այս անգամ նույնպես Գյումրիի քաղաքապետարնն իրազեկված չի եղել ակցիայի անցկացման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: