Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Դավթաշենի կամուրջը. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Այսօր ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից (անցել է արգելապատնեշը)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Է․ Հ․-ն (ծնված 1980 թ․) ինքնակամ անցել է անվտանգ տարածք։