ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. TNT հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թինա Կանդելակին երրորդ անգամ մայրացել է։ Տեղեկությունը հայտնում է gazeta.ru պարբերականը։
Ըստ տեղեկատվության` Թինա Կանդելակին ու նրա ամուսինը՝ Վասիլի Բրովկոն որդի են ունեցել, սակայն ընտանիքում համալրման մասին պաշտոնական հայտարարություն զույգը չի արել։
Ասվում է նաև, որ 47-ամյա Կանդելակին օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։
Զույգն ամուսնացած է 9 տարի։ Իր առաջին ամուսնուց՝ Անդրեյ Կոնդրախինից, Թինա Կանդելակին երկու երեխա ունի։ Դուստրը` Մելանյան (2000 թ.) և որդին` Լեոնտիին (2001 թ.)։