Վրաստանի սահմանի մոտ միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոլոգ
Մի երկրաշարժը տեղի է ունեցել վրաց-ռուսական սահմանին, մյուսը` Ադրբեջանի հետ սահմանին։ Երեկ ցնցումներ են եղել նաև հայ-վրացական սահմանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանի սահմանի մոտ, հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
Տեղական ժամանակով 12:36-ին (համընկնում է Երևանի ժամանակի հետ) 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դաղստանում` Վրաստանի սահմանից 5 կմ հեռու: Էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Եվս մեկ երկրաշարժ գրանցվել է Ադրբեջանի տարածքում Վրաստանի սահմանից 3 կմ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա, մագնիտուդը կազմել է4.4:
Նշենք, որ նախօրեին տեղական ժամանակով 06:45-ին 3 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Հայաստանում` Վրաստանի սահմանից 2 կմ հեռավորության վրա:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Այնտեղ գրանցված ամենահզոր երկրաշարժը` 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան)։ Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 9 բալ։ Այս երկրաշարժը հանգեցրել է մոտ 200 մարդու մահվան, ավերվել է գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ։