Թուրքիան առաջ կմղի Ուկրաինայում տեղային զինադադարների գաղափարը. Քալըն

Իբրահիմ Քալըն
Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով` քիչ հավանական է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր կկնքվի մոտ ապագայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Անկարան մտադիր է առաջ մղել Ուկրաինայում տեղային զինադադարի գաղափարը։ Ինչպես հայտնում է «Hurriyet» թերթը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Թուրքիան մտադիր է առաջ մղել տեղային հրադադարների և ոչ մեծ տեղային ապաէսկալացիայի միջոցառումների գաղափարը»,- ասել է նա։
Նրա կարծիքով` կողմերից ոչ մեկն ի վիճակի չէ հաղթել հակամարտությունում։
«Մոտակա ամիսներին համապարփակ խաղաղ գործարքի կնքումը քիչ հավանական է»,-նշել է Քալընը:
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելել է դրանք։ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ G20-ում ասել էր, որ «ոչ մի Մինսկ-3 չի լինի»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման խոսքերը լիովին հաստատում են, որ Կիևը չի ցանկանում բանակցել։
Կիև տանկեր ուղարկելով` մարտերի ավարտը չի մոտենա. Լոնդոնում ՌԴ դեսպանատուն