ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Թուրքիան ցանկացած պահի կարող է ցամաքային ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։ Ինչպես հայտնում է «Hurriyet» թերթը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Ցամաքային գործողությունը հնարավոր է ցանկացած պահի՝ հաշվի առնելով այն սպառնալիքների մակարդակը, որ մենք ստանում ենք»,-ասել Քալընը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ գործողության համար Սիրիայի հյուսիսում օդային տարածքն օգտագործելու շուրջ։
Թուրքիան նոյեմբերի 20-ից Սիրիայի հյուսիսում օդային գործողություն էր իրականացնում երկրում արգելված ՔԱԿ-ի սիրիական թևի դեմ, հաղորդվում էր Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում հասցված հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող էր անվանել և չէր բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը: