Սպանված Սինձո Աբեի եղբայրը հրաժարական կտա

Նոբուո Կիսի
Քանի որ Նոբուո Կիսին ընտրվել էր նույն պրեֆեկտուրայից, ինչ նրա եղբայրը՝ նախկին վարչապետ Սինձո Աբեն, ապրիլին այնտեղ կարող են խորհրդարանի երկու նոր պատգամավորների ընտրություններ կայանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ճապոնիայի նախկին պաշտպանության նախարար Նոբուո Կիսին՝ անցյալ տարվա հուլիսին սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի հարազատ եղբայրը, առողջական խնդիրների պատճառով վայր կդնի պատգամավորական լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ լրագրողները նկատել էին, որ Կիսին սկսել է ճեպազրույցներին և խորհրդարանական լսումներին հայտնվել ձեռնափայտով, իսկ հետո՝ սայլակով։
Նշվում է, որ Կիսիի առողջական վիճակը վատացել է անցյալ տարվա վերջին, ինչի կապակցությամբ էլ որոշել է հրաժարվել պատգամավորական լիազորություններից:
Քանի որ Կիշին ընտրվել էր նույն պրեֆեկտուրայից, ինչ իր եղբայրը՝ նախկին վարչապետ Աբեն, այնտեղ ապրիլին կարող են խորհրդարանի երկու նոր պատգամավորների ընտրություններ կայանալ։
Ընդ որում՝ իր իրավահաջորդի կարգավիճակում Նոբուո Կիսին տեսնում է իր ավագ որդուն։
Հիշեցնենք, որ Սինձո Աբեին սպանեցին նախորդ տարվա հուլիսի 8-ին նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողը 2005 թվականին փորձել է ինքնասպան լինել