ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալբին Կուրտին փորձում է իրեն ներկայացնել որպես նոր Վլադիմիր Զելենսկի։ Ինչպես հայտնում է RT-ն, հղում անելով սերբական լրատվամիջոցներին, այս հայտարարությունն արել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Լրագրողները Սերբիայի առաջնորդին խնդրել են մեկնաբանել Կուրտիի խոսքերն այն մասին, որ Սերբիայի և Կոսովոյի սահմանները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սահմաններ են դարձել
«Վուչիչը պատասխանեց, որ սա ևս մեկ հուսահատ ուղերձ է, որում Կուրտին փորձում է իրեն որպես զոհ ներկայացնել, որպես նոր Զելենսկի»,-ասվում է հրապարակման մեջ:
Նա հավելել է, որ Սերբիայի սահմանները սահմանված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1244 բանաձևով։
Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել է, որ եթե Բելգրադը համաձայնի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ապա Արևմուտքը նրան կհարկադրի ճանաչել նաև մասամբ ճանաչված Կոսովոյի անկախությունը: