Կիև տանկեր ուղարկելով` մարտերի ավարտը չի մոտենա. Լոնդոնում ՌԴ դեսպանատուն

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը
Դիվանագիտական առաքելությունից զգուշացրել են, որ բրիտանական ռազմական տեխնիկան օրինական թիրախ կարող է դառնալ Ռուսաստանի զինված ուժերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ուկրաինային «Challenger 2» տանկեր ուղարկելու բրիտանական ծրագրերը չեն մոտեցնի ռազմական գործողությունների ավարտը, բայց կնպաստեն դրանց սաստկացմանը։ Այս մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպանատունը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հայտնել էր Ուկրաինային «Challenger 2» տանկեր փոխանցելու որոշման մասին։
«Դա, սակայն, լիովին համապատասխանում է առճակատման ձգձգման վերաբերյալ Լոնդոնի քաղաքականությանը, ինչը հաստատվում է «ռազմատենչ» պաշտոնական հռետորաբանությամբ և ռուսական կողմի բազմիցս հնչեցրած բանակցային կարգավորման գաղափարի անտեսմամբ»,– նշել են դեսպանատանը։
Այսպիսով, դիվանագիտական ներկայացուցչության տեսանկյունից, սա հերթական վկայությունն է, որ բրիտանական իշխանությունն անտեսում է հասարակ ուկրաինացիների կյանքը և ավելի ու ավելի ներգրավվում հակամարտության մեջ։
«Leopard»–ները Ուկրաինային չեն փրկի և շուտով մետաղաջարդոնի կվերածվեն. Մեդվեդև
Դեսպանատանը նաև զգուշացրել են, որ ինչ վերաբերում է «Challenger 2» տանկերին, դրանք դժվար թե մարտի դաշտում օգնեն Ուկրաինայի զինված ուժերին փոխել իրավիճակը, սակայն օրինական թիրախ կդառնան ռուսական զենքերի համար։
Ուկրաինացիներին շարունակում են մսաղացը գցել․ Սոլեդարն ու Արևմուտքի անթաքույց մտադրությունը