ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգերն այսօրԲրյանսկի մարզի Կլինցովսկի շրջանում «Տոչկա-Ու»–ի հրթիռ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը:
«Այսօր ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ուկրաինացի ազգայնականների հրթիռային հարձակումը»,– գրել է նա Telegram–ում։
Նա նշել է, որ տուժածներ չկան, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Բրյանսկի մարզը սահմանակից է Ուկրաինային, որտեղ փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում։ Հոկտեմբերից Բրյանսկի, Բելգորոդի մարզերում ու ևս վեց սահմանամերձ շրջաններում մտցվել է «արձագանքման միջին մակարդակի» ռեժիմ, ինչը ենթադրում է հասարակական կարգի պահպանության ուժեղացում, պետական օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ, մուտքի և ելքի սահմանափակումներ։