ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության փոխնախարար է նշանակվել Արա Մկրտչյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արա Մկրտչյանը 2000-2020 թթ. աշխատել է որպես օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ։
2020-2023 թվականի հունվարի 13-ը Արա Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 25–ին ազատվեց արդարադատության փոխնախարարի պաշտոնից և հաջորդ օրը նշանակվեց արդարադատության նախարար։