ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ահազանգը եղել է ժամը 15։00-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով»,– գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։