Դանակահարություն Նոր կյանք գյուղում. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Ձեռնաշղթա
Տղամարդն ասել է, թե մետաղյա ձող է մտել ոտքը, բայց ոստիկանները պարզել են, որ Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչն է դանակահարել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։45-ին, ոստիկանության Արարատի բաժինը «Վեդու» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ «աջ ազդրի, աջ սրունքի ծակած-կտրած վերքեր, ձախ ուսահոդի, ձախ դաստակի սալջարդ, մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նոր Կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը հայտնել է, թե մետաղյա ձող է մտել ոտքը:
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է ոչ թե մետաղյա ձողը ոտքը մտնելու հետևանքով, այլ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի 94 հասցեի մոտակայքում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է 34-ամյա տղամարդու ոտքին»,– ասված է հաղորդագրությունում։
Նույն օրը 23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Թմրամիջոցների վաճառք և փողերի լվացում Հայաստանում. մեղադրվողը կալանավորվել է