ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Վերին Լարսով անցնող ավտոճանապարհը (վրաց-ռուսական սահման) բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը հունվարի 11-ից բեռնատարների համար փակվել էր ձյան և բքի պատճառով։
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո թույլատրվել է նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այժմ միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։