ՌԴ-ում աշխատում են COVID-ի նոր մանրէահիմքերի, այդ թվում` կրակենի դեմ պատվաստանյութի վրա

Լաբորատորիա
Ռուսաստանում «կրակեն» տիպի օմիկրոն-մանրէահիմքի նոր տարբերակով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Պենզայի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետները սկսել են աշխատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, որը կպաշտպանի նոր մանրէահիմքերից, այդ թվում` կրակենի դեմ, ՌԻԱ Նովոստիին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Այո՛, սկսել ենք նոր պատվաստանյութ մշակել, կառուցվածքի տեսքով սկսել ենք անել։ Այն կլինի X տառով տարբերակների` XBB և XBВ.1.5 (կրակենի) դեմ։ Չգիտեմ, թե որքան արագ կտարածվի XBВ.1.5 տարբերակը, բայց պատվաստանյութը պետք է արագ անել», - նշել է Գինցբուրգը:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ Ռուսաստանում «կրակեն» օմիկրոն-շտամի նոր տարբերակով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Պենզայի շրջանում: Գերատեսչությունը հայտարարել էր, որ այդ կապակցությամբ որևէ սահմանափակում չի նախատեսում։
ՉԺՀ-ի մոտ 20 գիտնական-ինժեներներ մահացել են հակաքովիդային միջոցների չեղարկումից հետո