ՆԱՏՕ–ն ՌԴ-ի ռազմական ակտիվությանը հետևելու համար AWACS ավիահամակարգեր կտեղափոխի Ռումինիա

Ինքնաթիռ
ՆԱՏՕ–ում ավիահամակարգերի տեղափոխումը կապում են Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ–ն Ռումինիա կտեղափոխի AWACS հեռահար հայտնաբերման ինքնաթիռներ` ռուսական ռազմական ակտիվությունը դիտարկելու համար։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում։
«ՆԱՏՕ–ն AWACS ավիահամակարգերը կտեղակայի Բուխարեստում։ Ինքնաթիռների ժամանումը նախատեսվում է 2023 թվականի հունվարի 17-ին, դրանք աջակցելու են տարածաշրջանում դաշինքի ուժեղացված ներկայությանը և Ռուսաստանի ռազմական ակտիվության մշտադիտարկում են ապահովելու»,– ասված է հաղորդագրությունում։
Ավիահամակարգերի տեղափոխումը ՆԱՏՕ–ում կապել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի հետ և մատնանշել, որ AWACS համակարգերը կարող են հարյուրավոր կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերել։
ՆԱՏՕ-ում չեն հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ, որոնցից 3-ը կուղարկվի Ռումինիա։
Ուկրաինացիներին շարունակում են մսաղացը գցել․ Սոլեդարն ու Արևմուտքի անթաքույց մտադրությունը