ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Բեյրութ, որտեղ քննարկել է տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ Պաղեստինի իրադրությունը, հաղորդում է ISNA-ն։
«Լիբանանի արտաքին գործերի նախարարը Բեյրութ է մեկնել պաշտոնական հրավերի շրջանակում՝ քննարկելու տարածաշրջանային և միջազգային խնդիրները, որոնք վերաբերում են երկու կողմերին, այդ թվում՝ Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձություններին», – նշում է գործակալությունը:
Աբդոլլահիանը բանակցություններ է վարել լիբանանցի գործընկերոջ՝ Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։ Նա հանդիպել է նաև Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի և վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ։