ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայությունները Բերդյանսկում պայթեցրել են շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կիչիգինի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են քաղաքային իշխանությունները։
«19.30–ին ուկրաինական հատուկ ծառայություններն ահաբեկչություն են իրականացրել Բերդյանսկ քաղաքում` պայթեցնելով Բերդյանսկի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Նիկոլայի Կիչիգինի ականապատ ավտոմեքենան»,–ասվում է քաղաքի վարչակազմի Telegram ալիքում։
Վարչակազմից նշել են, որ երջանիկ պատահականությամբ պաշտոնյան չի տուժել, քանի որ ժամանակին է նկատել տարօրինակ առարկան ծառայողական ավտոմեքենայի մեջ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ռազմական գործի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիական պաշտոնյայի նկատմամբ չհաջողված անմարդկային ակցիան որևէ կերպ չի անդրադառնա Բերդյանսկի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի աշխատանքի վրա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 322-րդ օրը։