ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Երեկ երեկոյան ազատագրվել է Սոլեդար քաղաքը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների շարունակման համար», -ասել են ՌԴ ՊՆ–ում:
Նշվում է նաև, որ Սոլեդարի ազատագրումը թույլ է տալիս Արտյոմովսկում կտրել Արտյոմովսկում գտնվող ուկրաինական զորքերի մատակարարումը։
«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները դեպի հարավ-արևմուտք գտնվող Արտյոմովսկ քաղաքում, այնուհետև արգելափակել և «կաթսայի մեջ» վերցնել այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել են գերատեսչությունում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանի օդուժի ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդարը հյուսիսային և հարավային կողմերից, բուն քաղաքում մարտեր էին վարում գրոհային ջոկատները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 322-րդ օրը։