ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 10 օրվա մեկուսացում է առաջարկում COVID-19 ախտանիշներով մարդկանց համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ԱՀԿ COVID-19-ի արձագանքման ծրագրի առաջատար մասնագետ Ջանեթ Դիազը։
Իսկ առանց ախտանիշների մարդկանց համար ԱՀԿ-ն իր նոր ուղեցույցներում խորհուրդ է տալիս հնգօրյա մեկուսացում։
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Չինաստանին մեղադրել էր կորոնավիրուսից մահերի թվի վերաբերյալ տվյալները արհեստականորեն նվազեցնելու մեջ։ Նա կոչ է արել բոլոր երկրներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրել, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել վիրուսի դեմ։