ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած ռազմական գործողություններն ու հետևանքները ևս մեկ անգամ ընդգծում են սպայի մասնագիտության կարևորությունը: Այս մասին ասել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը` ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
«Այդ ժամանակ առավել ակնհայտ դարձավ, որ զինվորական ստորաբաժանումների գործունեությունը շատ դեպքերում կախված է լինում սպայի անհատական գործողություններից: Ուստի ձեզնից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը խիստ կարևոր է: Դուք եք ընտրել այս մասնագիտությունը, ինքներդ եք որոշել դառնալ բանակի սպա, ուստի պատվով պետք է իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար ձեր առաջ դրված խնդիրները կարողանաք լիարժեք կատարել»,-շեշտել է Էլիզբարյանը։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը` ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորությունները, ինչպես նաև ձեռքբերումներն ու իրականացվող բարեփոխումները: