Մեսսին և Մբապեն առաջադրվել են ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի

Կիլիան Մբապեն. Արխիվային լուսանկար
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են կաշվե գնդակի ևս 12 վարպետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արգենտինացի Լիոնել Մեսսին և ֆրանսիացի Կիլիան Մբապեն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից առաջադրվել են 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի։
Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի 2022 թվականի առաջնության հաղթող և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։ Եզրափակիչում արգենտինացիները 11 մետրանոցներով հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին, որի կազմում ընդգրկված էր Մբապեն։ Ֆրանսիացին 8 գոլով հաղթել է ռմբարկուների մրցավազքում։
Մրցանակի հավակնորդների թվում են նաև Քարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ»), Խուլիան Ալվարեսը (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմը (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Քևին Դե Բրույնեն (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Աշրաֆ Հակիմին (Մարոկկո, «ՊՍԺ»), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, «Բարսելոնա»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ»/«Բավարիա»), Լուկա Մոդրիչը ( Խորվաթիա, «Ռեալ»), Նեյմար (Բրազիլիա, «ՊՍԺ»), Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ»):
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությունը կտևի մինչև 2023 թվականի փետրվարի 3-ը: