Մարտունու և Վարդենիսի ավտոճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է

Ձնոտ ճանապարհներ. Արխիվային լուսանկար
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին մաքրման աշխատանքներ են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մամուլի ծառայությունը։
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 21։30-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,– նշված է հաղորդագրությունում:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: