ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցում, եթե բոլոր կողմերը դա խնդրեն իրենից։ Այս մասին լրագրողներին ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով փետրվարի 24-ին իբր նախատեսված գագաթնաժողովի մասին հրապարակումները։
«Մենք տեսել ենք հաղորդագրություններ մամուլում: Գլխավոր քարտուղարի դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես ցանկացած հակամարտությունում, նա միշտ պատրաստ է միջնորդել, եթե հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը դա խնդրեն»,- ասել է Դյուժարիկը:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ փետրվարի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախատեսվում է «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել։