Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ 2 մարզում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։
Արագածոտնի, Տավուշի մարզերում, Աշոցքի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի ավտոճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար