Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 70%-ով

Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետը կարծում է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսությունների ամրապնդման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբեր աճել է 70%-ով։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նաև նշել է, որ 2021 թվականի համեմատ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը։

«Հայաստանը դարձել է ապրանքաշրջանառության ծավալով Վրաստանի վեցերորդ գործընկերը։ Մենք դրական դինամիկա ունենք համագործակցության բոլոր ոլորտներում՝ զբոսաշրջություն, փոխադրումներ, ապրանքաշրջանառություն»,– ընդգծել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը կարևոր հարթակ է տնտեսության, առևտրի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում կապերի ամրապնդման համար: Ղարիբաշվիլին նաև նշել է, որ այսօրվա նիստը ևս մեկ քայլ է տնտեսական աճի ճանապարհին:
Նրա խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմաններում:
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել այսօր։ Նա արդեն առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։