Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն–Պիվեն ժամանել է Հայաստան

Ալեն Սիմոնյանը դիմավորում է Ֆրանսիայի ԱԺ նախագահին
Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է` հանդիպումներ Փաշինյանի, ԱԺ պատգամավորների և այլ պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նա այստեղ է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով, որն էլ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին:
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:
Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ:
Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է ժամանում՝ հաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։