Fly Arna-ն Երևանից Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթեր է սկսում

Ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն հունվարի 29–ից սկսում է ուղիղ չվերթեր դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է Fly Arna ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։
«Մոսկվայից և Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար և մատչելի ճամփորդել։ Սա նաև լավ հնարավորություն է` ծանոթանալու Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական և մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նպաստելու գործարար կապերի զարգացմանը»,– նշել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Նշենք, որ տոմսերը կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքում` www.flyarna.com, կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան