Դպրոցներում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. ԿԳՄՍ նախարար

Նախարարն ընդգծեց, որ կորոնովիրուսի ժամանակահատվածը սովորեցրել է` ինչպես աշխատել նման իրավիճակներում։ Խոսքը,մասնավորապես, հեռավար ուսուցման անցնելու մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում համաճարակային առումով իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք իհարկե համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել»,–ասաց նախարարը։
Անդրեասյանընշեց, որ դասապրոցեսի ընդհատում չունենալու և համաճարակի տարածումը կանխելու համար նախարարությունը համաճարակային ֆիլտր է գործածում, որ հիվանդ երեխաներն ու աշխատակիցներն ուղղակի չհաճախեն դպրոց։
Խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել. Ավանեսյանը խոսեց վտանգավոր բռնկումների մասին
Նախարարն ընդգծեց, որ կորոնովիրուսի ժամանակահատվածը սովորեցրել է` ինչպես աշխատել նման իրավիճակներում։ Խոսքը, մասնավորապես, հեռավար ուսուցման անցնելու մասին է։
«Իրավիճակը գտնվում է անընդհատ մշտադիտարկման տակ, և, եթե կարիք լինի, իհարկե լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»,–ասաց նա։
Նշենք, որ հունվարի 9–ից հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերը վերսկել են։ Պայմանավորված երկրում սուր շնչառական վարակների և գրիպի աճով` դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրակականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։