ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» ֆիլմն արժանացել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում այսօր Լոս Անջելեսում։
Գլխավոր անվանակարգում մրցանակի հավակնորդների թվում են նաև Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ուղին», Բազ Լուրմանի «Էլվիս», Թոդ Ֆիլդի «Թար» ու Ջոզեֆ Կոսինսկու «Թոփ գան. Մավերիք» ֆիլմերը:
«Ոսկե գլոբուս» մրցանակը 1944 թվականից սկսած ամեն տարի շնորհվում է կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: HFPA-ն միավորում է ավելի քան հարյուր լրագրողների և լուսանկարիչների ավելի քան հինգ տասնյակ երկրներից: