Ո՞ր ավիաընկերություններն իրավունք կստանան Թուրքիա թռչելու. փոխնախարարի պարզաբանումը

2022թ–ին դեպի Հայաստան ու Հայաստանից կատարած թռիչքներով առաջին տեղում եղել է ռուսական ավիաընկերություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կմասնակցեն հայկական ավիաընկերությունները Թուրքիայի հետ բացվող օդային ավիափոխադրումների գործընթացին, թե ոչ` դեռ հայտնի չէ։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
«Աշխատանքի սխեման, ես կարծում եմ, պետք է լինի պարիտետային։ Հստակ գործողություննների փուլ դեռ չենք անցել, թե ինչ ձևով են կազմակերպվելու այդ օդային բեռնափոխադրումները, մեր կողմից որ կազմակերպություններն են մասնակցելու, իրենց կողմից` որոնք։ Բայց հենց պատկերը հստակ ունենանք` կարող ենք քննարկել տարբեր տարբերակներ»,– ասաց Սիմոնյանը։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ 2022թ–ին դեպի Հայաստան ու Հայաստանից կատարած թռիչքներով առաջին տեղում եղել է ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը, որը տարվա ընթացքում ավելի քան 500 000 ուղևոր է տեղափոխել։ Երկրորդ տեղում եղել է «FlyOne»-ը` 450-460 հազար ուղևորով, երրորդը` «Fly Arna»-ն։
Վատ հեղինակություն ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից