ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին ամերիկյան մշակված կասետային զինամթերք է մատակարարում։ Տեղեկությունը գրում է Foreign Policy (FP) պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի ու Եվրամիության անանուն ներկայացուցիչներին։
Զենքը, ինչպես պնդում է նյութի հեղինակը, նախատեսված է տանկերը ոչնչացնելու համար՝ դարձնելով այն ավելի փոքր ենթազինամթերք, որոնք կարող են տարիներ շարունակ մնալ ռազմի դաշտում, եթե անմիջապես չպայթեն։
Նշվում է, որ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող փորձել է ԱՄՆ-ից կասետային զինամթերք ստանալ։
«Երբ ԱՄՆ-ն մերժեց Ուկրաինային, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից նրանք կարողացան ձեռք բերել դրանք», — պարբերականը մեջբերում է զրուցակցի խոսքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը առաջիկա ամիսներին Ուկրաինայում հակամարտության սրացում էր կանխատեսել: Նա նաև ընդգծել էր Անկարայի մտադրությունը՝ շարունակել ջանքեր գործադրել Մոսկվայի ու Կիևի բանակցությունների վերսկսման ուղղությամբ։