ՌԴ օդուժի ստորաբաժանումներն արգելափակել են Սոլեդարը հյուսիսից ու հարավից. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոդգորոդնոյե բնակավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռուսաստանի օդուժի ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդարը հյուսիսից և հարավայից, գրոհային ջոկատները մարտ են մղում քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցնում հակառակորդի հենակետերին։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ռուսական զորքն ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պոդգորոդնոյե բնակավայրը, 61-րդ մեխանիզացված և 17-րդ տանկային բրիգադների ստորաբաժանումների կրակային խոցման արդյունքում ոչնչացվել է մինչև 80 ուկրաինացի զինծառայող, մեկ տանկ, երեք մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա։
«Եկեք չշտապենք»․ Դմիտրի Պեսկովը՝ ռազմական հաջողությունների մասին
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 320-րդ օրը։