Պուտինը Ռայիսիի հետ քննարկել է ռուս-իրանական հարաբերություններն ու Սիրիայի իրադրությունը

Էբրահիմ Ռայիսին ու Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի և Իրանի ղեկավարները նախանշել են բարձր մակարդակի մի շարք երկկողմ շփումների անցկացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով և քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցեր:
«Քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացման վրա»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը։
Միջազգային խնդրի քննարկման ընթացքում երկուստեք դրական գնահատական է տրվել Աստանայի գործընթացի շրջանակում հաստատված սերտ համակարգմանը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման գործում:
Ռուսաստանն ու Իրանը շրջանցում են Եվրոպան
Նշվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով պետք է շարունակել փոխգործակցությունը։
Կողմերը նախանշել են բարձր մակարդակի մի շարք երկկողմ շփումների անցկացումը։
Ռուսաստանն ու Իրանը առևտրային նավերի կառուցման մասին պայմանագիր են ստորագրել