Պետք է 2 կողմի համաձայնությունը. Պեսկովը` ԼՂ–ում ՄԱԿ–ի ԱԽ խաղաղապահների տեղակայման մասին

Դմիտրի Պեսկովի խոսքով` Ղարաբաղի հարցով շփումներն անցկացվում են գործնական և այլ մակարդակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմի համաձայնության արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գործնական և այլ մակարդակներում շփումներ են անցկացվում։ Անխոս` այս հարցը մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում։ Պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության 2 կողմի համաձայնությամբ»,– ասել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում, որ 2025 թվականին` ՌԴ–ի խաղաղապահ զորակազմի մանդատի ժամկետի ավարտից հետո, Երևանը կդիմի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին` Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ ուղարկելու հարցով։
Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին. Փաշինյան