ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Մեկ օրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Հունվարի 10-ից 11-ը բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բնակարանային գողության, խարդախության, շորթման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ական դեպքեր և այլ հանցագործություններ»-նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: