«Leopard»–ները Ուկրաինային չեն փրկի և շուտով մետաղաջարդոնի կվերածվեն. Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդև. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԽ փոխնախագահը մեկնաբանել է Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արդիականացված Т-72 տանկերը կամ Leopard–ները, որոնք մատակարարվում են Ուկրաինային, շուտով ժանգոտած մետաղաջարդոնի են վերածվելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լվովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Վարշավան որոշել է Կիև Leopard տանկեր ուղարկել։
«Երեք խղճուկներ Վարշավայից, Վիլնյուսից և Կիևից, որոնք տառապում են կայսերական ամբիցիաներով և իրենց քայքայած պատմությունից եկած ֆանտոմային ցավերով, հավաքվել են Լվովում։ Եվ աղոթում են, ինչպես պարզվեց, տանկերի համար։ Մեր թշնամիների կողմից, այսպես կոչված, արդիականացված Leopard–ները՝ Т-72–ները, որոնց մասին երեկ եմ խոսել, և անգլիական ևս մեկ ինչ–որ անպետք բան։ Ողջ այս երկաթը շուտով ժանգոտած մետաղաջարդոնի է վերածվելու», – Telegram–ում գրել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով` այդ սպառազինությունը «մասնատվող արհեստական երկրին չի փրկի»։
«Իսկ Լվովում, որը կրկին Լեմբերգ անունն է կրելու, նրանք հանդիպել են, որպեսզի ուկրաինական արևմտյան շրջանները ճիշը հարմարեցնեն նոր (հին) տերերին», – հավելել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով` ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։