ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լեհաստանը Ուկրաինային «Leopard» տանկեր կփոխանցի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով լեհական ԶԼՄ-ներին, այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Միջազգային կոալիցիայի շրջանակում մեկ վաշտ «Leopard» տանկեր են փոխանցվելու։ Նման որոշում կա արդեն Լեհաստանում»,– Լվովում կայացած ասուլիսի ժամանակ ասել է նա։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։