Լարսի ավտոճանապարհը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար

Արխիվային լուսանկար
Կոբի-Գուդաուրի հատվածը փակվել է ձյան տեղումների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար արգելված է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է»,– գրում է կայքը:
Նշվում է, որ արգելքը մտցվել է ձյան տեղումների և սաստիկ սառնամանիքի պատճառով։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։