Իրանական նավերը պատրաստվում են տեղակայվել Պանամական ծոցում

Նավեր
Իրանի ռազմածովային ուժերի կառուցվածքում ձևավորվել է հրամանատարության երեք շտաբ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է օվկիանոսային ջրատարածքներից մեկի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Իրանը ծրագրում է մինչև մարտի վերջ ընդլայնել իր ներկայությունը, նավատորմն առաջին անգամ կկենտրոնանա Պանամականի ծոցի շրջանում: Այս մասին հայտարարել Է Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար Շահրամ Իրանին։
«Մինչ օրս մենք ընդլայնել ենք մեր դիրքերը աշխարհի բոլոր ռազմավարական նեղուցներում՝ բացառությամբ երկու շրջանների... մենք ծրագրում ենք այս տարի ընդլայնել մեր ներկայությունը Պանամական ծոցում», - նրա խոսքը մեջբերում է իրանական «Mehr» գործակալությունը:
Ըստ հրամանատարի՝ Իրանի ռազմածովային ուժերի կառուցվածքում ձևավորվել է հրամանատարության երեք շտաբ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է օվկիանոսային ջրատարածքներից մեկի համար:
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվում է. ի՞նչ օգուտ կարող է քաղել Հայաստանը դրանից