ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Տավուշի տարածաշրջանում ժամը 20։00-ի դրությամբ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Թույլ ձյուն է տեղում Թալինի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում։
«Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ հիմնադրամի տեղեկատվության` միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։