Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Այսօր ժամը 18։00–ի սահմաններում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Բախվել են Porsche Cayenne-ը, Toyota-ն ու Renault-ն, վերջինս գլխիվայր շրջվել է։
Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Shamshyan.com-ի տվյալներով՝ տուժել է երկու քաղաքացի, նրանցից մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
1 / 3

Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

2 / 3

Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

3 / 3

Երևան-Աբովյան ճանապարհին 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։