Էլինա Ավանեսյանը պարտվել է «Australian Open»-ի որակավորման կիսաեզրափակիչում

Էլինա Ավանեսյան
20-ամյա թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչի հետ և պարտություն կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Ավստրալիայի թենիսի բաց առաջնության որակավորման մրցաշարի եզրափակիչ։
20-ամյա թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սոֆի Չանի հետ և պարտություն կրել 3:6, 7:5, 3:6 հաշվով։
Ռոնալդուն 200 մլն եվրո կստանա աշխարհի առաջնությանը Սաուդյան Արաբիայի հայտին աջակցելու համար
Որակավորման եզրափակիչում Սոֆի Չանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Օքսանա Սելեխմետիևան։
«Australian Open»–ի հիմնական մրցումները կանցկացվեն հունվարի 16-29-ը։
Բռնցքամարտի խոշոր մրցաշար ՀՀ–ում. երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում