ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը հետաքննում է՝ արդյոք Ջո Բայդենը փոխնախագահ լինելու ընթացքում հետևել է գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու կանոններին, թե ոչ։ Այս մասին տեղեկացնում է ABC հեռուստաալիքը։
Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։ Նյութերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ Բայդենը փոխնախագահ է եղել։ Դրանք հայտնաբերել են 2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններում Բայդենի վստահված անձինք։
Հեռուստաալիքի տվյալով՝ վերահսկիչ հանձնաժողովի նոր ղեկավար, հանրապետական Ջեյմս Քոմերը նամակ է ուղարկել Սպիտակ տան խորհրդական Ստյուարդ Դելերիին՝ պահանջելով տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Բայդենի գրասենյակում։
Վերահսկիչ հանձնաժողովը նաև պահանջել է այն անձանց ցուցակը, որոնք մուտք են ունեցել Բայդենի գրասենյակ, աշխատել գաղտնի փաստաթղթերի հետ, այդ թվում՝ Բայդենի փաստաբանները, որոնք նման նյութերի հետ աշխատելու հնարավորություն են ունեցել։
Հանձնաժողովի ղեկավարը խնդրել է անհրաժեշտ նյութերը տրամադրել մինչև հունվարի 23-ը։