ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. 2022 թվականին Հայաստանը Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան նախորդ 10 տարում։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ։
2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կիլովատ/ժամ էներգիա, իսկ 2012-ից մինչև 2021 թվականը ներառյալ՝ 242 մլն։
Դա հիմնականում կապված է շուկայի ազատականացման հետ, որը սկսվել է անցյալ տարի։ Պարզեցումը տարածվում է նաև արտահանման վրա. նախկինում շատ դժվար էր թույլտվություն ստանալ. անհրաժեշտ էր թղթեր հավաքել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորից», «էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային կենտրոնից», «Հայաստանի բարձրավոլտ ցանցից» ինչպես նաև շուկայի կարգավորիչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Մինչ արտահանել ցանկացող էլեկտրակայանները ստանում էին այդ բոլոր թույլտվությունները, վրացական շուկայում հնարավորությունների պատուհանը փակվում էր։
Այժմ թույլատրման ընթացակարգը հնարավորինս պարզեցվել է. ցանկացած արտահանող (էլեկտրակայան կամ դիստրիբյուտոր), եթե նա ունի ազատ էլեկտրաէներգիա (որը նա չի պարտավորվել տեղական շուկա մատակարարել), կարող է պարզապես հայտ ներկայացնել, դրան կցել արտահանման պայմանագիրը` մատակարարումների ժամային գրաֆիկով, իսկ «Համակարգի օպերատորը» պետք է մեկ օրվա ընթացքում թույլատրի կամ արգելի մատակարարումը (արգելքը պետք է հիմնավորված լինի)։

Դրանից հետո օպերատորն արդեն ինքն է ավտոմատ կերպով բարձրավոլտ ցանցին հրահանգում արտերկիր բաց թողնել էլեկտրաէներգիայի հայտարարված ծավալը։
Այդ ընթացակարգերի պարզեցման արդյունքում տարվա առաջին 8 ամիսներին դեպի Վրաստան տանող էլեկտրահաղորդման գիծը լիովին բեռնվել է, նշել է փոխնախարարը։

Ներկայումս Հայաստանի և Վրաստանի միջև երեք էլեկտրահաղորդման գիծ է գործում. մեկը220 կՎտ հզորությամբ և երկուսը 110-ական։ Այս տարի կսկսվի 400 ԿվՏ հզորությամբ գծի շինարարությունը։
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանումը նաև դեպի Իրան. հունվար-սեպտեմբերին (առկա վերջին տվյալները) դեպի Իրան արտահանումը 631 մլն կՎտ/ժամից-ից հասել է 906 մլն կՎտ/ժամի։