Ուկրաինան խզել է ՌԴ-ի հետ առևտրատնտեսական ներկայացուցչությունների մասին համաձայնագիրը

Կիև
Համաձայնագիրը կնքվել էր 2009 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ուկրաինայի նախարարների կաբինետը դուրս է եկել Ռուսաստանի կառավարության հետ երկու երկրների դեսպանություններին կից առևտրատնտեսական ներկայացուցչությունների բաժանմունքների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագրից։ Տեղեկությունը հայտնել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Դադարեցվել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ու ՌԴ կառավարության միջև ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան և Ուկրաինայում ՌԴ առևտրային ներկայացուցչության կազմում առևտրատնտեսական առաքելության բաժանմունք փոխադարձաբար հիմնելու մասին համաձայնագրի գործողությունը», - հայտարարել է Մելնիչուկը կառավարության նիստից հետո:
Այդ համաձայնագիրը կնքվել էր 2009 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան որոշել է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ուկրաինացի դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը Կիևին ժամկետանց զենքեր է մատակարարում