ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքի կրակոցների հետևանքով ԴԺՀ–ի Պետրովսկի շրջանում նախորդ օրը զոհվել է մեկ խաղաղ բնակիչ ։ Այս մասին հայտնում է հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։
«Նախորդ օրվա ընթացքում, հունվարի 9-ի 08.00–ից մինչև հունվարի 10-ի 08.00–ն, Ուկրաինայի զինված խմբավորումների կողմից ԴԺՀ–ին հասցված կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 3 խաղաղ բնակիչ վիրավորում են ստացել», – նշվում է շտաբի Telegram ալիքում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 319-րդ օրը։