Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են համատեղ սերիալներ և ֆիլմեր նկարել

Տեսախցիկ
Համատեղ ֆիլմերը կօգնեն երկու երկրների կյանքի իրողություններին ծանոթանալ առանց արևմտյան ԶԼՄ-ների միջնորդության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը մոտ ապագայում ծրագրում են համատեղ հեռուստասերիալներ ու ֆիլմեր նկարել։ Այս հայտարարությունն արել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի հարցերով կցորդ Մասուդ Ահմադվանդը:
«Մենք հուսով ենք, որ որոշ համատեղ կինոնախագծեր, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում իրանցի և ռուս կինոգործիչների միջև, շուտով վերջնական արդյունքի կհասնեն։ Այդ նախագծերը նոր գլուխ կբացեն երկու երկրների միջև մշակութային հարաբերություններում»,- ասել է Ահմադվանդը, որի խոսքը հրապարակվել է Մոսկվայում Իրանի մշակութային ներկայացուցչության Telegram-յան ալիքում:
Ահմադվանդի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացման արդյունքում Իրանի և Ռուսաստանի բնակիչները կկարողանան երկու երկրների կյանքի իրողություններին ծանոթանալ առանց արևմտյան ԶԼՄ-ների միջնորդության։
«Ռոմեոն» և «Ջուլիետը» դատի են տվել համանուն ֆիլմի ռեժիսորին