ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, 4 մեքենաներ են բախվել, կա 5 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին տեղեկություն է ստացել այսօր` ժամը 18։41-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1979 թ․), «Opel» (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1984 թ․), «GAZ-2410» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1968 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, «VAZ2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
«Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ․ Ե․-ն (ծնված 1954 թ․) և Ջ․ Ե․-ն (ծնված 1967 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և տուժած Հ․ Ս․-ին (ծնված 1983 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։